06/02/2018 16:00
Այցելուների մուտքն Էյֆելյան աշտարակ փակ է
Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայր՝ Էյֆելյան աշտարակ, փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, ասվում է Facebook ցանցում հուշարձանի պաշտոնական Էջում, փոխանցում է РИА Новости-ն:
«Օդերևութաբանական պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ է: Մուտքը հնարավոր է միայն նրանց համար, ովքեր ամրագրում ունեն (աշտարակի վրա գտնվող – խմբ.) ռեստորանում», - ասված է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանում երկրորդն օրն է, ինչ մանր ձյուն Է տեղում: Սպասվում է, որ տեղումները կդադարեն միայն չորեքշաբթի: