06/02/2018 20:00
Բժիշկները բացահայտել են տաք թեյի կապը վտանգավոր հիվանդության հետ
Տաք թեյը ալկոհոլի և ծխելու հետ օգտագործելը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այս եզրակացության են հանգել մի խումբ չինացի գիտնականներ. նրանց աշխատությունը հրապարակված է Annals of Internal Medicine հանդեսում, հայտնում է РИА Новости-ն:
Բժիշկներն ինը տարի ուսումնասիրել են 30-ից մինչև 79 տարեկան 456 հազար մարդկանց առողջական վիճակը և սնվելու սովորությունները: Այդ ժամանակաընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է կերակրափողի քաղցկեղի 1731 դեպք:
Գիտնականները պարզել են, որ ուռուցքային այդ հիվանդությունը հինգ անգամ ավելի հաճախ է հանդիպում այն պացիենտների մոտ, որոնք կանոնավոր կերպով տաք թեյ են խմում և օրական առնվազն 15 գրամ ալկոհոլ օգտագործում: Միևնույն ժամանակ կերակրափողի քաղցկեղը կրկնակի ավելի հաճախ գրանցվել է տաք ըմպելիքների սիրահարների մոտ, որոնք ծխել են:
Ուսումնասիրության հեղինակներն այն կարծիքին են, որ Ցելսիուսի 65 աստիճանից բարձր տաքությամբ ըմպելիքները ջերմային վնասվածքներ են հասցնում ներքին օրգաններին, ինչը կարող է մեծացնել ուռուցքային հիվանդությունների հավանականությունը