07/02/2018 18:52
Թայվանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թայվանի արևելյան ափերին չորեքշաբթի գրանցվել է 5,0 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը (CENC), փոխանցում է РИА Новости-ն:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:13-ին Հուալիան գավառի ջրատարածքում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնվել է 13 կմ խորությամբ:
Հուալիան գավառի ափերին՝ կղզուց հյուսիս-արևելք նախօրեին տեղական ժամանակով 23:50-ին տեղի էր ունեցել 6,5 մագնիտուդով ուժգին երկրաշարժ: Երկրաշարժի օջախը գտնվում էր 11 կմ խորությամբ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել 258-ը, 78-ի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրանք կորած են համարվում: