08/02/2018 21:59
Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է Լրագրողների անկախ արհմիություն
Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիություն։
Հիմնադիր խորհրդի որոշմամբ արհմիության նախագահ է ընտրվել Լևոն Սարդարյանը:
Նրա խոսքով, արհմիությունը զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ:
Հիմնադիր խորհրդի կազմում են Հայկ Գևորգյանը, Աննա Իսրայելյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Հարությունյանը, Վահագն Թևոսյանը, Էրիկ Անթառանյանը, Ռուբեն Աբրահամյանը, Մհեր Արշակյանը, Մհեր Ղալեչյանը, Լևոն Սարդարյանը։
Առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն:
Լ.Սարդարյանն ակնկալում է, որ կառույցը, գործակցելով լրագրողական այլ կառույցների հետ, ի զորու կլինի լուծել այն խնդիրները, որոնք կան լրատվական դաշտում և կկարողանա օգնել լրագրողներին` իրացնելու իրենց մասնագիտական շահերն ու իրավունքները: