08/02/2018 13:11
Աֆրինը մնացել է առանց քաղցրահամ ջրի՝ թուրքական ռմբակոծության պատճառով
Սիրիական Աֆրին քաղաքը մնացել է առանց քաղցրահամ ջրի կենտրոնական մատակարարման` թուրքական ուժերի կողմից քաղաքի ծայրամասում ջրամաքրման կայանի հրետանային ռմբակոծության արդյունքում, հայտնում է РИА Новости-ն հղում անելով կայանի ներկայացուցչին:
«Վերականգնման աշխատանքները կարող են տևել մեկ կամ երկու շաբաթ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ ջրի մաքրման կայանի տարածքում պայթել է հինգ ռումբ, վեցերորդն առանց պայթելու ընկել է հիմնական լողավազանի մոտ:
Եվս մեկ ռումբ վնասել է քլորացման կայանը:
Կայանի աշխատակիցները РИА Новости-ին պատմել են, որ իրավիճակը կբարդացնի քաղաքում բնակիչների և փախստականների դրությունը:
Սակայն Աֆրինում կան խմելու ջրի մի քանի անցքեր, որոնք վթարային ռեժիմում կարող են ապահովել քաղաքի մի մասի պահանջները: