09/02/2018 11:00
Մոլդովական խորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի կողմից «տեղեկատվական գրոհը»
Մոլդովական խորհրդարանի պատգամավորները որոշում են ընդունել դատապարտել հանրապետության վրա՝ Ռուսաստանի կողմից «տեղեկատվական գրոհը»։ Պատգամավորները գտնում են, որ ՌԴ–ն «խառնվում է երկրի ներքին քաղաքականությանը», փոխանցում է RosBalt-ը:
Սերգեյ Սիրբուի խոսքերով՝ Ռուսաստանի իշխանությունները Մոլդովայի «տեղեկատվական անվտանգության վրա հարձակում են իրականացնում»՝ վերահսկելով մոլդովական ԶԼՄ–ները և իրենց սեփական ԶԼՄ–ների օգնությամբ, ինչպես նաև Մոլդովայի քաղաքական կազմավորումներին ֆինանսավորելով։
Սիրբուն համոզված է, որ ռուսական ԶԼՄ–ները սևացնում են և իշխանություններին և երկրի հասարակ քաղաքացիներին։
Դեմոկրատների գաղափարը աջակցություն ստացավ Մոլդովայի խորհրդարանի իշխող մեծամասնության կողմից։ Դեմ արտահայտվեցին միայն սոցիալիստներն ու կոմունիստները, ինչպես նաև տարբեր կուսակցություններից կազմված խումբը, որ ներկայացնում է Գագաուզյան ինքնավարությունը։ Նրանք բոլորը ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը։