09/02/2018 11:08
Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանին նախապես ասել էր Սիրիայի վրա հարձակվելու մասին
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ռուս զինվորականներին նախապես տեղեկացրել է Սիրիայում կառավարական ուժերի հարվածելու մասին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է RT-ն:
Նրա խոսքով՝ շաբաթվա ընթացքում կոալիցիան հետևել է ռեժիմի կողմից աջակցվող ուժերի աճին:
«Կոալիցիայի պաշտոնական անձինք հարձակումից առաջ հակամարտությունների կանխման ալիքներով նախազգուշացրել են ռուս պաշտոնական անձանց SDF ուժերի ներկայության մասին: Այս ալիքները կատարել են իրենց առաքելությունը », - ասել է Ուայթը:
Նա նշել է, որ ռուսական որքերի հետ կապը պահպանվել է ինչպես հարձակման ժամանակ, այնպես էլ դրանից հետո: