09/02/2018 11:07
Ուկրաինական «Վեստիի» խմբագրությունում հրդեհ է բռնկվել
Ուկրաինական «Վեստի» պարբերականի խմբագրությունում հրդեհ է բռնկվել, հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով խմբագրության կայքին:
Ականատեսները հայտնում են, որ ծխեցումը անսպասելի է տեղի է ունեցել, աշխատել է ահազանգի ազդանշանը: Փրկարարական ծառայությունը րոպեներ անց ժամանել է դեպքի վայր:
Նշվում է, որ բիզնես կենտրոնի աշխատակիցները ծխի միջով իջել են 30 հարկ: Մի քանի մարդ արգելափակված է մնացել հարկերի միջև, նրանց մոտ խուճապ է առաջացել: