12/02/2018 19:30
Ավստրիայում գնացքներ են բախվել
Ավստրիայի հարավ-արևելքում Շտիրիա դաշնային հողում ուղևորատար 2 գնացքի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է, 20-ը՝ տուժել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Kleine Zeitung պարբերականին:
Պատահարը տեղական ժամանակով 12.25-ին տեղի է ունեցել Նիկլասդորֆ տոնավաճառային կոմունայի կայարանում: Պարբերականը հստակեցրել է, որ տուժածների շրջանում մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել:
Պատահարի վայր են ժամանել փրկրարական եւ հրշեջ ծառայությունները:
Schweres Zugunglück in Niklasdorf https://t.co/r1DN1DZx2g pic.twitter.com/pF6r2JO8o5
— LeobenNews (@LeobenNews) February 12, 2018