12/02/2018 20:30
102 կարատանոց ադամանդն աճուրդի է հանվում (Տեսանյութ)
Sotheby's աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի կհանի հազվագյուտ սպիտակ ադամանդ: Սա միակ կլոր քարն է, որի քաշը գերազանցում է 100 կարատը:
Ակնկալվում է, որ իր ձևի շնորհիվ այն ավելի թանկ վաճառվի, քան օվալաձև ադամանդ ռեկորդակիրը, որը կշռում էր 118 կարատ: 2013 թվականին այն վաճառվել էր 30 միլիոն 800 հազար դոլարով:
Ալմաստը, որից պատրաստվել է այդ ադամանդը. հայտնաբերվել է Բոթսվանում:
Աճուրդի տանը չի նշվում քարի գինը: