13/02/2018 19:51
Հարավային Կորեայում նախկին նախագահի ընկերուհուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հե Ցոյ Սուն Սիլի մտերիմ ընկերուհուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման կոռուպցիայի և երկրի քաղաքական գործերին միջամտելու մեղադրանքով, հայտնում է РИА Новости-ն:
Մեղադրյալը նաև պետք է 18 միլիարդ հարավկորեական վոնի (շուրջ 16.56 միլիոն դոլար) չափով տոգանք վճարի:
Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալը բորբոքվել է 2016 թվականի հոկտեմբերին, երբ մամուլում հայտնվել էր հարավկորեական խոշորագույն ընկերությունների, այդ թվում՝ Samsung-ի կողմից նախկին նախագահի ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի կողմից ստեղծված հիմնադրամին ցուցաբերվող աջակցության մասին հաղորդում: Նա օգտագործել է իր կապերը և չզբաղեցնելով պետական պաշտոններ՝ միջամտել է նախագահական աշխատակազմի գործերին:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել 30 մարդու դեմ, այդ թվում՝ Samsung-ի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնի դեմ: