13/02/2018 17:36
Կրեմլը մեկնաբանել է Սիրիայում ռուսների մահվան մասին տեղեկատվությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել որպես սկզբնաղբյուր չհիմնվել Սիրիահում ռուսների մահվան մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների վրա և կարծում է, որ այդ հաղորդագրությունները հարկավոր է ստուգել, փոխանցում է ТАСС-ը:
«Այս դեպքում մենք, այնուամենայնիվ, կոչ ենք անում չօգտագործել ԶԼՄ-ների հաղորդումները որպես սկզբնաղբյուր: Իհարկե, եկեք հաշվի առնենք այն փաստը, որ աշխարհի շատ երկրներում մեր հայրենակիցների՝ ռուսների զգալի թվաքանակ կա, և այս դեպքում, իհարկե, մանրամասն տեղեկություններ ունենալը շատ դժվար է: Թեև, իհարկե, ԶԼՄ-ների այդ լուրերը ստուգման կարիք ունեն», - լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Այս դեպքում մենք խորհուրդ ենք տալիս դիմել պաշտպանական գերատեսչությանը, քանի որ, նախևառաջ, մենք հիմնվում ենք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության վրա», - խորհուրդ է տվել Պեսկովը: