13/02/2018 12:09
Ներկայացվել են Օբամաների պաշտոնական դիմանկարները
Բարաք և Միշել Օբամաների պաշտոնական դիմանկարները ներկայացվել են Վաշինգտոնի Ազգային Դիմանկարների պատկերասրահում, հաղորդում է The Guardian-ը: Նախկին նախագահն ու նրա կինը ներկա էին շնորհանդեսին:
Բարաք Օբամայի դիմանկարի հեղինակն է աֆրոամերիկյան ծագմամբ նկարիչ Քիանդե Ուեյլին: Միշելի նկարն էլ ստեղծել է Բալթիմորը ներկայացնող նկարչուհի Էմի Շեռալդը, նա հայտնի է նրանով, որ ներկայացնում է ԱՄՆ-ում բնակվող սևամորթների կենցաղը: