13/02/2018 15:36
ԱՄՆ-ը 200 մլն դոլար կհատկացնի Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար
ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Սիրիայում հումանիտար ջանքերին աջակցելու համար, այս մասին հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի նիստում:
«Հունվարի դրությամբ մենք 216 մլն դոլարի հումանիտար օգնություն ենք ուղարկել Սիրիա, այսօր հայտարարում ենք կայունության ապահովման ջանքերին աջակցելու համար ևս 200 մլն դոլար հատկացնելու մասին, ինչը գերակա է Սիրիայի ազատագրված շրջաններում», - ասել է նա: