13/02/2018 14:39
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամների հետ
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամներն այսօր հանդիպել են ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հետ:
«Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ: Ներկայացվել է նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը: Իր դիքորոշման ու պատկերացումների մասին խոսել է նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում», - ասված է կուսակցության հաղորդագրությունում: