14/02/2018 12:03
Մակրոն. Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային, եթե ապացուցվի քիմիական զենքի կիրառումը
Ֆրանսիան պատրաստ է անհապաղ ռազմական հարված հասցնել Սիրիային, եթե սիրիական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացվեն, հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով AFP-ին:
«Մենք հարված կհասցնենք այն վայրին, որտեղ դա կատարվել է, կամ որտեղ դա կազմակերպվել է: «Կարմիր գիծը» կպահպանվի»», - ասել է նա լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ մինչ այժմ Փարիզը Սիրիայում նման արգելված զենքի օգտագործման համոզիչ ապացույցներ չի ստացել:
«Այսօր մենք մեր ծառայությունների կողմից չունենք այն բանի հաստատումներ, որ միջազգային պայմանագրերով արգելված քիմիական զենք է օգտագործվել քաղաքացիական բնակչության դեմ», - նշել է Ֆրանսիայի նախագահը: