14/02/2018 09:50
Սերժ Սարգսյանը համբերությամբ լսում է ու մանրակրկիտ պատասխանում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով։ Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ-ական, Ղարաբաղից ևս կանայք կլինեն․ Արթուր Թովմասյանի և Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը ևս հրավեր է ուղարկել»։
«Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք ռեգլամենտ չեն ունենում ու շատ երկար են տևում․ ով ինչ ուզում, հարցնում է, նա համբերությամբ լսում ու մանրակրկիտ պատասխանում է», - թերթի հետ զրույցում ասել է աղբյուրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: