14/02/2018 15:10
UBS բանկը ցանկանում է փակել ՖԻԴԵ-ի հաշիվները
Շվեյցարական UBS բանկը մտադիր է փակել ՖԻԴԵ-ի հաշիվները՝ կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, ասվում է ՖԻԴԵ-ի գանձապետի նամակում ուղղված Ֆեդերացիայի անդամներին:
2015 թվականի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ներառել է Իլյումժինովին պատժամիջոցների ցուցակի մեջ` սիրիական կառավարության շահերից բխող գործողությունների և նյութական օգնության համար: