14/02/2018 10:35
Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել. Լուսանկարներ
Օրերս Ախուրյան գետի ափին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության սահմանապահները Թուրքիայի քաղաքացի են ձերբակալել։
Ինչպես տեղեկացնում է սահմանապահ ծառայության լրատվական բաժինը, ծառայության ընթացքում Արմավիրի սահմանային ջոկատի աշխատակիցները նկատել են անհայտ անձ, որը ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել է ձուկ որսալ։ Մի քանի րոպե անձ սահմանախախտը ձերբակալվել է։
Ստուգման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ սահմանախախտը Թուրքիայի քաղաքացի է՝ ծնված 1995 թվականին։
Ձերբակալված քաղաքացին խոստովանել է կատարած հանցանքը։
Փոխհամագործակցության արդյունքում օպերատիվ տեղեկացվել են ոստիկանությունն ու Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը: