14/02/2018 11:20
Եվրահանձնաժողովը Թուրքիայից պահանջել է հարգել ԵՄ երկրների ինքնիշխանությունը
Եվրոպական հանձնաժողովը ուշադիր հետևում է Էգեյան ծովում լարված իրավիճակի զարգացումներին, որտեղ թուրքական ռազմա–ծովային ուժերի նավերը խոչընդոտում են հորատման աշխատանքների իրականացմանը՝ գազի ծովային հանքավայրում։ Այս մասին փետրվարի 13-ին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, փոխանցում է DW.com-ը:
«Մենք պնդում ենք, որ Թուրքիան պետք է կատարի բարիդրացիական հարաբերությունների պարտավորությունները և զերծ մնա ԵՄ անդամ երկրների հետ ցանկացած միջադեպերից։ Մենք նաև ցանկանում ենք ընդգծել անդամ–պետությունների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը՝ իրենց տարածքում, ներառյալ ծովային և օդային տարածքները։ Պետք է նաև խուսափել բացասական հայտարարություններից, որոնք վտանգում են բարիդրացիական հարաբերություները», – ընդգծել է նա։
Ավելի վաղ, նույն օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է Կիպրոսի ծոցում աշխատանքներ իրականացնող միջազգային նավթային կազմակերպություններին: