14/02/2018 15:46
Ռուսաստանի նախագահի թեկնածուների կեսը ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել եկամուտների վերաբերյալ
Ռուսաստանի նախագահի թեկնածու գրանցվածների կեսը եկամուտների հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել: Այդ տեղեկատվությունը կնշվի ընտրատեղամասերում լուսանկարներով և ինքնակեսագրականով տեղեկատվական պաստառների վրա: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նրա խոսքով՝ չորս թեկնածուների եկամուտների մասին անհավաստի տեղեկատվություն չկա, իսկ մյուս չորսի դեպքում այդպիսի տվյալներ կային:
Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել էր նախագահի ընտրությունների քվեարկության թերթիկները:
Առաջին համարի տակ Սերգեյ Բաբուրինն է, նրան հետևում է Պավել Գրուդինինը (2), ապա՝ Վլադիմիր Ժիրինովսկին (3), Վլադիմիր Պուտինը (4), Քսենիա Սոբչակը (5), Մաքսիմ Սուրայկինը (6), Բորիս Տիտովը (7) և Գրիգորի Յավլինսկին (8):