Մեկնարկել են Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագժերի վերակառուցման աշխատանքները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
««Վեոլիա Ջուր» ընկերության հետ մենք վաղուց ունեցել ենք պայմանավորվածություն այս հարցի շուրջ, իսկ հիմա արդեն ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ», - նշեց Ղլեչյանը՝ հավելելով, որ աշխատանքները կսկսվեն և ստեղծված իրավիճակը կկարգավորվի:
Գ.Ղլեչյանի խոսքով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների թաղապետարանները ևս կներգրավվեն կոյուղագծերի վերակառուցման աշխատանքներում:
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Ավելին, Վասպուրակ Մարտիրոսյանն էլ թիկունքից քաշել էր Մարինե Խաչատրյանի մազերը։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական
Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարության ղեկավարությունը հայտարարել էր, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղագծերի վերանորոգումը թանկ հաճույք է, և ավելի հեշտ է նոր շենք կառուցել, քան կոյուղին վերանորոգել:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: