14/02/2018 14:47
ԱՄՆ-ում ուղղաթիռը որմզդեղնի է բախվել
Ամերիկյան Յուտայի նահանգում ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ որմզդեղնին բախվելուց հետո, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով KUTV տեղական հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալով՝ անձնակազմի երկու անդամները թեթև վերքեր են ստացել: Թիմն զբաղվում էր որմզդեղնի հսկմամբ և որսով՝ տեղի վայրի բնության պաշարների վարչության ծրագրերից մեկի համար:
Գործողության ժամանակ որմզդեղնը կպել է այդ ժամանակ գետնից շուրջ 3 մետր բարձրության վրա գտնվող ուղղաթիռի տանող պտուտակին: Միջադեպի հետևանքով կենդանին սատկել է: