15/02/2018 19:23
YouTube և Instagram Ռուսաստանում կարող է արգելափակվել
Ռուսաստանի կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆիրովը չի բացառել, որ գործարար Օլեգ Դերիպասկայի հայցի պատճառով մուտքը դեպի YouTube և Instagram Ռուսաստանում կարող է արգելափակվել, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում մի տեսագրություն էր հայտնվել, որում Նավալնին մեղադրում է Դերպասկային օրենքին հակասող գործողությունների համար: Դերիպասկայի ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղադրանքները կեղծ են և ինքը մտադիր է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը դատական կարգով:
Շաբաթ օրը, Կրասնոդարի Ուստ-Լաբինսկու շրջանային դատարանի որոշմամբ «Ռոսկոմնադզոր»-ը սահմանափակել էր այն ինտերնետ-ռեսուրսների հասանելիությունը, որոնցում ֆիլմի մասին տեղեկություն էր հրապարակված: «Ведомости» թերթը փետրվարի 12-ին հայտնել էր, որ Ռուսաստանում Դերիպասկայի հայցադիմումի բավարարման նկատառումներով Instagram-ը և YouTube-ը կարող են արգելափակվել:
«Եթե որոշ ռեսուրսներ չեն հետևում Ռուսաստանի օրենսդրությանը կամ չեն կատարում ռուսական դատարանների կայացրած որոշումները, ապա ռուսական օրենսդրության համաձայն դրանք կարող են արգելափակվել», - ասել է Նիկիֆորովը՝ պատասխանելով հարցին՝ կարո՞ղ է արդյոք Դերիպասկայի պատճառով YouTube-ը և Instagram-ը Ռուսաստանում արգելափակվել