15/02/2018 18:39
Արա Սաղաթելյանն ու Տատյանա Վորոնովան կարևորել են ՀՀ և ՌԴ խորհրդարանների աշխատակազմերի միջև շփումները և փորձի փոխանակումը
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տատյանա Վորոնովայի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը և ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատակազմերի ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման կարեւորությանը եւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես նրանց փորձագիտական ու վերլուծական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությանը:
Կողմերն առաջիկայում աշխատանքային տարբեր ձևաչափերով համագործակցելու և միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել: