15/02/2018 22:09
Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, նրա տեղը կզբաղեցնի Գևորգ Կոստանյանը
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր կուսակցության ԳՄ նիստից հետո տեղեկացրեց, որ վաղը Հ.Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
«ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ խմբակցությունը կառաջադրի Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Մենք գտնում ենք, որ նա կարող է շատ դրական ներկայացնել այդ հանձնաժողովն, ունի շատ մեծ փորձ», - ասաց Է.Շարմազանովը։