15/02/2018 20:44
Հանրապետական կուսակցությունը հայտ է ներկայացրել անդամակցելու Միջազգային Քրիստոնեա֊դեմոկրատական միությանը
Բուդապեշտում մեկնարկել է Միջազգային Քրիստոնեա֊դեմոկրատական միության (IDC-CDI) հավաքը, որին ներկա է նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտ է ներկայացրել անդամակցելու այս համաշխարհային խոշորագույն քաղաքական ընտանիքին և, որպես նաև ՀՀԿ փոխնախագահ, այն վաղը կներկայացնեմ մեր միջազգային գործընկերներին», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աշոտյանը։