16/02/2018 14:31
Ֆլորիդայի հրաձիգը հոգեկան խանգարումներ ուներ. նա բուժվում էր
Նիկոլաս Քրուզը, որն, ԱՄՆ իշխանությունների տվյալով՝ հրաձգություն է իրականացրել Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցում, ավելի վաղ բուժում է անցել հոգեկան խանգարումների պատճառով: Այս մասին CNN հեռուստաալիքին ասել է Բրոուարդի օկրուգի քաղաքագլուխ Բիմ Ֆարը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք գիտենք, որ նա եղել է հոգեբուժական կլինիկայի պացիենտ»,- ասել է նա:
Associated Press գործակալությունն ավելի վաղ նշել է, որ, չնայած դրան, 19-այա Քրուզին հաջողվել է օրինականորեն ձեռք բերել AR-15 կիսաավտոմատ հրացան:
Հենց դրանով էլ երիտասարդը փետրվարի 14- ին հրաձգություն իրականացրել դպրոցում, որի հետևանքվ սպանվել է 17 մարդ: