16/02/2018 10:32
«Ժողովուրդ». Շիրակի նախկին և ներկա մարզպետների միջև բախում է հասունանում
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2018 թվականի փետրվարի 14-ին «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը, որի տնօրենն է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, դիմել է դատարան և պահանջում է ՀՀ Շիրակի մարզպետարանից գումար բռնագանձել: Այս գործը նախագահելու է դատավոր Սուրեն Մնացյանը:
Օրաթերթի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պատմեց, որ խնդիրը կապված է հողերի վարձակալման վճարի հետ. «Առաջին փուլում դեռ վարձակալների հետ խնդիր ունենք»:
Ի դեպ, հատկանշական է փաստը, որ և՛ Հովսեփ Սիմոնյանը, և ներկա մարզպետ Արթուր Խաչատրյանը դաշնակցականներ են: Չի բացառվում, որ խնդիրն առաջացել է ավելի վաղ` Սիմոնյանի պաշտոնավարման ժամանակ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: