16/02/2018 13:42
Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն առաջին անգամ հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով «Verdens Gang»-ին:
Բրեյվիկն իր բանտի ղեկավարությանը նամակ է ուղարկել, որում հայտարարել է զղջման ու «ֆաշիստական գաղափարախոսությունից» հրաժարվելու մասին:
Հիշեցնենք, որ Բրեյվիկը դատապարտված է 21 տարվա ազատազրկման զանգվածային սպանություն կատարելու համար:
2011 թվականի հուլիսի 22-ին նա 77 մարդու էր սպանել դա ներկայացնելով որպես բողոք մուլտիմշակութայնության և «մահմեդական ներխուժման» դեմ: