16/02/2018 11:33
ՌԴ ԱԳՆ-ն պատմել է ԱՄՆ-ի կոալիցիայի հարվածներից ռուսների զոհվելու մասին (Տեսանյութ)
Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով կարող էին զոհվել հինգ ռուս, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հարյուրավոր ռուսների զոհվելու» մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունները նա անվանել է «դասական ապատեղեկատվություն»:
«Նրանք 400-ը չեն, 9-ը չեն, 100-ը չեն և ոչ էլ 10-ը», - ընդգծել է դիվանագետը՝ շեշտելով, որ խոսքը կարող է գնալ հինգ զոհի մասին, ենթադրաբար, ռուսների:
«Կան նաև տուժածներ, բայց այդ ամենը ճշտել է պահանջում, մասնավորապես, և առաջին հերթին, իհարկե, քաղաքացիության. արդյոք նրանք բոլորը հանդիսանում են Ռուսաստանի կամ այլ երկրների քաղաքացիներ»,- ավելացրել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ խոսքը չի գնում ռուսաստանցի զինծառայողների մասին: Նրա խոսքով` սիրիական հակամարտության գոտում «տարբեր նպատակներով» գտնվում են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր տարածաշրջաններից, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից:
«Նրանց բոլորին հետևելը դժվար է», - ասել է Զախարովան: