16/02/2018 14:15
ԱՄՆ Սենատը մերժել է ներգաղթի մասին չորս օրինագիծ
ԱՄՆ Սենատը մերժել է ներգաղթի մասին չորս օրինագիծ, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին։
Ոչ մի նախագիծ չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը։ Դրանցից էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված օրինագիծը, ինչպես նաև հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների համատեղ նախագիծը:
Չորս նախագծերի ձախողումից հետո Սպիտակ տունն առաջարկել է տեղափոխել ներգաղթյալների բարեփոխումների քննարկումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ: