16/02/2018 11:17
Վերծանվել է Ան-148-ի ձայնային ինքնագրիչի տեղեկատվությունը
Միջազգային ավիացիոն կոմիտեն պատճենել և վերծանել է Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի ձայնային ինքնագրիչի տեղեկատվությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Օդանավի ձայնային ինքնագրիչը ֆիքսել էր վերջին թռիչքի ձայնագրությունը:
Փորձագետներին հաջողվել է հաստատել առաջին՝ պարամետրային ինքնագրիչի վերծանման ժամանակ ստացված տեղեկությունը: Այն ժամանակ վերլուծությունը ցույց էր տվել, որ աղետը կարող էր տեղի ունեցած լինել թռիչքի արագության տվյալների տարբերության պատճառով, որոնք օդաչուներն ստացել են օդանավի սարքերից: Խնդիրներն, ամենայն հավանականությամբ, կապված են եղել ինքնաթիռի արագությունը չափող բարձր ճնշման ընդունիչների սառցակալման հետ: Դրանց տաքացուցիչն անջատված է: