16/02/2018 18:51
«Եկեք, գտե՛ք ձեզ». Արամ Մանուկյանը փետրվարի 20-ին շատ սիրուն ու հետաքրքիր տոնական հավաք է խոստանում
Փետրվարի 20-ին ժամը 18։00-ից Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ շատ գեղեցիկ ու հետաքրքիր հավաք է լինելու, որտեղ կազմակերպվելու է ցուցահանդես։ Հրապարակում կներկայացվեն Շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։
Լրագրողի հարցին, թե արդյոք իշխանությունները պատշաճորեն ներկայացնում են շարժման տարիները, Մանուկյանը պատասխանեց, որ «ոչինչ չի արվում այդ արժեքը գովազդելու համար»։
«Իրենք այս արժեքը չեն ընդունում, այս արժեքը չեն սիրում, այս արժեքը չեն գովազդում։ Բայց մենք պարտավոր ենք գովազդել այդ արժեքը, որպես ժողովրդի հավաքական ոգևորության, արժանապատվության խորհրդանիշ։ Այդ միջոցառման նպատակը այն է, որ քաղաքացին այս ապատիկ վիճակում չմնա ու արտագաղթի, ոգևորվի, որ 88-ի շարժումը ինքն էղեկավարել։
«Եկեք, գտե՛ք Ձեզ». մեր խորագիրն այդպիսին է», - նշեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն այս շարժման գաղափարի մեջ չկան։