17/02/2018 10:13
Քաղաքապետարանն ընթացք չի տալիս Երևանի կամուրջների ցանցապատելուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթն, անդրադառնալով փետրվարի 15-ին Երևանի Դավթաշենի կամրջից, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքներին, գրել է.
«Նկատենք, որ իրավապահները, մասնավորապես Քննչական կոմիտեն, բազմիցս բարձրաձայնել են մայրաքաղաքի կամուրջները «ցանցապատելու» անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել ինքնասպանությունները: Բայց արի ու տես, որ Երևանի քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այդպես էլ ընթացք չի տվել այդ խնդրին` արդարանալով, թե դա հնարավոր չէ: Ու մինչ քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում՝ իր անգործությունը կամ անկարողությունն արդարացնելու համար, շարունակվում են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանությունները: Ի դեպ, դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում