19/02/2018 13:40
ԱՄՆ-ում դպրոցականները երթեր կկազմակերպեն՝ հաջակցություն զենքի նկատմամբ վերահսկողության խստացման
ԱՄՆ-ի Փարքլենդ քաղաքի (Ֆլորիդա նահանգ) դպրոցի աշակերտները, որտեղ չորեքշաբթի սպանվել է 17 մարդ, երթեր կկազմակերպեն Վաշինգտոնում և այլ քաղաքներում, որպեսզի իշխանություններից պահանջեն խստացնել երկրում հրազենի շրջանառության նկտամամբ վերահսկողությունը: Ակցիաները նախատեսված են մարտի 24-ին, CNN հեռուստաընկերության եթերում հայտնել է «Մարջորի Սթուոնմեն Դուգլաս» դպրոցի աշակերտ Քեմերոն Քասկին, փոխանցում է ТАСС-ը:
«Մարտի 24-ին յուրաքանչյուր մեծ քաղաքում դուք կտեսնեք աշակերտների երթեր: Բախտախաղի են դրված մեր կյանքերը, վերջ ի վերջո հենց դա կբերի մեզ հաղթանակի: Մենք ցանկանում ենք դաս քաղել այդ ողբերգությունից և օգուտ բերել», - ընդգծել է Քասկին, որը ներկայացնում է առաջիկա ակցիաների կազմկոմիտեն: Նա հավաստիացրել է, որ իր համախոհները գործ չունեն դեմոկրատների և հանրապետականների միջև քաղաքական տարաձայնությունների հետ:
«Պաշտոնատար անձանց մեր ուղերձը սա է: Դուք կա՛մ մեր կողմից եք, կա՛մ՝ մեր դեմ: Մենք զոհվում ենք, մինչ մեծահասակ քեռիները հիմար են ձևանում»,- ընթերցել է Քասկին կազմկոմիտեի պատրաստած ուղերձը: