20/02/2018 19:34
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է «Ագնի-2» բալիստիկ հրթիռը
Հնդկաստանը երեքշաբթի առավոտյան հաջողությամբ փորձարկել է «Ագնի-2» բալիստիկ հրթիռը, հայտնել է Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունիվ աղբյուրը (DRDO, գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության տակ), փոխանցում է РИА Новости- ն։
«Ռազմավարական նշանակության ուժերի հրամանատարությունը հնդկական Օրիս նահանգի ափերի մոտակայքում գտնվով Աբդուլ Քալամ կղզու հարթակից հաջողությամբ իրականացրել է «Ագնի-2» բալիստիկ հրթիռի ուսումնական արձակումը», - նշել է գործակալության զրուցակիցը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Ներկայումս Հնդկաստանն «Ագնի» տիպի 4 հրթիռ ունի. «Ագնի-1»-ը՝ 700 կմ հասողությամբ, «Ագնի-2»-ը՝ 2 հազար կիլոմետր հասողությամբ, «Ագնի-3»-ը և «Ագնի-4»-ը՝ 2.5 հազարից մինչև 3.5 հազար կիլոմետր հասողությամբ: Ակնկալվում է, որ ավելի քան 5 հազար կիլոմետր հասողությամբ «Ագնի -5»-ը կհամալրի զինանոցը փորձարկումներն անցնելուց հետո: Մշակվում է նաև «Ագնի-6»-ը՝ մինչև 10 հազար կիլոմետր հասողությամբ և սուզանավից արձակման հնարավորությամբ: