20/02/2018 14:05
Կառավարության ընդունելությունների տունը թանկ հաճույք է պետության համար. այն կլուծարվի. Արման Սահակյան
Կառավարության ընդունելությունների տունը նախատեսված է որպես Հանրապետության 4-րդ նախագահի նստավայր, այսօր լրագրողներին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
«Ընդունելությունների տունը մասնավորեցման ծրագրում է գտնվում, մենք այս պահին պատրաստում ենք կառավարության որոշում՝ ընդունելությունների տունը լուծարելու մասին», - ասաց նա։
Արման Սահակյանն ընդգծեց, թե դա չի նշանակում, որ եթե ինչ-որ ընկերություն մասնավորեցման ծրագրի մեջ է, պետք է անպայման մասնավորեցվի։
«Մենք ունենք ընկերություններ, որ 2001 թվականից մինչև այսօր մասնավորեցման ծրագրի մեջ են», - ասաց նա՝ ընդգծելով.
«Ընդունելությունների տունը բավականին թանկ հաճույք է պետության համար»։