20/02/2018 16:27
Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի կասկածով ձերբակալել է Նեթանյահուի երկու աջակիցների
Իսրայելական ոստիկանությունն անվանել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկու աջակիցների անունները, որոնք ձերբակալվել են կոռուպցիայի կասկածով լայնամասշտաբ հետաքննության ընթացքում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Associated Press-ին։
Ոստիկանությունը տվել է Կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերի և Նեթանյահուի նախկին մամուլի քարտոււղար Նիրա Հեֆետցայի անունները։
Նրանք կասկածվում են կոռուպցիոն գործարքի մեջ, որի նպատակն է եղել լրատվամիջոցներում վարչապետի գործունեության դրական լուսաբանումը։
Այդ գործով Նեթանյահուի անունը դեռ չի նշվել, սակայն սպասվում է, որ վարչապետը ևս կհարցաքննվի։
Ավելի վաղ Իսրայելի իրավապահ մարմինները խորհուրդ են տվել կոռուպցիայի հարցով մեղադրանք առաջադրել Նեթանյահուին։
Ինքը՝ Նեթանյահուն հերքել է մեղադրանքները, նշելով, որ կշարունակի մնալ վարչապետի պաշտոնին: