20/02/2018 17:08
Իրանի ոստիկանությունն առնվազն 300 մարդ է ձերբակալել Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների համար
Իրանի ներքին անվտանգության ուժերը 300 մարդ են ձերբակալել Թեհրանի հյուսիս - արևելքում ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների պատճառով, հայտնում է ТАСС-ը:
Նախօրեի երեկոյան «Դերվիշի Գոնաբադի» խոշորագույն սուֆիստական աղանդներից մեկի (դրա կողմնակիցները հաճախ Իրանի իշխանություններին մեղադրում են հետապնդումների և խտրականության մեջ) անդամներն Իրանի ներքին անվտանգության ուժերի վրա են հարձակվել Փասդարանի շրջանում, ինչը հանգեցրել է ոստիկանության երեք սպաների զոհվելուն, ևս 30 մարդ վիրավորել է:
Նշվում է, որ տուժածների թվում եղել են պատահական անցորդներ: Իրանի մայրաքաղաքում անկարգությունները վերսկսվել են այսօր: Մի քանի տասնյակ ցուցարարներ մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել Փասդարանի շրջանում: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են տարերային ցույցերի անցկացման վայր: Ձերբակալվածների և տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: