20/02/2018 16:57
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019-ին Ճապոնիայում կանցկացվի
«Մեծ քսանյակի» գագաթաժողովը 2019 թվականին կանցկացվի ճապոնական Օսակա քաղաքում, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է երկրի կառավարության կողմից: Սա Ճապոնիայում անցկացվող առաջին G20 գագաթաժողովն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայից հետո «քսանյակի» գագաթաժողովը կընդունեն Արգենտինան, Ճապոնիան և Սաուդյան Արաբիան: