21/02/2018 17:55
Փետրվարի 12-ին զինհոսպիտալում ժամկետային զինծառայող է մահացել
Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանը, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Զինծառայողի մահվան պատճառները պարզվում են, ընթանում է քննություն», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` զինծառայողը եղել է արձակուրդում, որից վերադառնալուց հետո ինքնազգացողությունը վատացել է ու նրան տեղափոխել են զինհոսպիտալ: