26/02/2018 19:14
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու երկկողմ հարաբերությունները, փոխանցում է Swissinfo-ն:
Բանակցությունների ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևի վերաբերյալ, որով Սիրիայում 30-օրյա հրադադար է հայտարարվել՝ Արևելյան Գութա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով:
Այդ ընթացքում նախատեսվում է նաև բժշկական օգնության կարիք ունեցող մարդկանց տարհանում: