27/02/2018 19:23
Մեծ Բրիտանիայում հարյուրավոր դպրոցներ են փակվել «Հրեշն արևելքից» ցիկլոնի պատճառով
«Հրեշն արևելքից» ցիկլոնը, որը սաստիկ ցրտեր և ձնատեղումներ Է բերել Մեծ Բրիտանիա, Լոնդոնում չի զգացվում, բայց երկրում, ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալների, հարյուրավոր դպրոցներ են փակվել, հայտնում է РИА Новости-ն:
MET Office եղանակի ազգային գերատեսչության օդերևութաբանները ցուրտ օդային ճակատն անվանում են «Հրեշ արևելքից»: Փետրվարի 26-ին Լոնդոնում երկար ժամանակ ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել, ջերմաստիճանն իջել է մինչև մինուս 1 աստիճան:
Փետրվարի 27-ին գերատեսչությունն, այսպես կոչված, «նարնջագույն» նախազգուշացում (վտանգի երկրորդ աստիճան) Է հրապարակել մի ամբողջ շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Անգլիայի արևմուտքի և հյուսիս- արևմուտքի, Լոնդոնի, հյուսիսարևելյան Անգլիայի, Շոտլանդիայի և Յորքշիրի համար: «Առատ կամ տևական ձնատեղումներ են սպասվում փետրվարի 27-ին, որոնց հետ միասին ցրտեր են գալու», - նշվում Է MET Office-ի հայտարարության մեջ:
The Guardian թերթի տեղեկատվության համաձայն, ամբողջ երկրում փակվել են հարյուրավոր դպրոցներ: