27/02/2018 19:15
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պայմանավորվածություն չկա. Երևանի պատասխանը՝ Բաքվին
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին չկա:
«Երկրի ղեկավարների մակարդակով հանդիպման մասին պայմանավորվածության պարագայում այդ մասին պատշաճ ժամկետում կտեղեկացվի», - Aysor,am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ժնևում հայտարարել էր, որ Բաքուն չի բացառում նախագահների հանդիպումը, երբ Հայաստանում և Ադրբեջանում ավարտվեն ընտրական գործընթացները: