28/02/2018 13:08
Չեխիայում գրիպի հետևանքով մահացել է 50 մարդ
Չեխիայում 3 շաբաթում գրիպի հետևանքով մահացել է 50 մարդ, հայտնում է Պետական բժշկական ինստիտուտը, փոխանցում է РИА Новости-ն:
«Գրիպով հիվանդանալը բոլորից ավելի ծանր են տանում տարեցները, որոնց մոտ գրիպը սովորաբար հավելվում է այլ հիվանդություններին, այդ պատճառով մահացած 50 մարդուց 43-ը 60-ն անց տարիքի էին: Մնացյալը 25-ից մինչև 59 տարեկան էին», - նշված է հաղորդագրության մեջ:
Հոսպիտալացվել է 199 մարդ՝ ծանր վիճակում և գրիպից հետո բարդություններով: Չեխիայում գրիպով հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 100 հազար քաղաքացուն 1,95 հազար մարդ:
Բժիշկների ենթադրում են, որ համաճարակը կշարունակվի ևս մի քանի շաբաթ, սակայն բարձրակետն արդեն հետևում է: 2017 թվականին այս նույն ժամանակահատվածում համաճարակը շարունակվել է մոտ 8 շաբաթ, մահացել է 114 մարդ, մոտ 300-ը հոսպիտալացվել է: