28/02/2018 12:24
Պապուա Նոր Գվինեայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ
Պապուա Նոր Գվինեայի կենտրոնական մասում գրանցվել է 6 մագնտիտուդ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը (USGS):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են չորեքշաբթի UTC-ի ժամանակով 02.45-ին՝ Տարի քաղաքից 59 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:
Ավելի վաղ Պապուա Նոր Գվինեայում տեղի էր ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին երկուշաբթի տեղական ժամանակով 03.44-ին՝ Պորգերա քաղաքից 89 կմ հարավ-արևմուտք: Վերջին տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ: