28/02/2018 18:25
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի մարտի 1-ից 2-ը Մոսկվայում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման պլանավորման համաժողովին և միջոցառումների անցկացման վայրերի տեղազննությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: