01/03/2018 17:26
Պուտինը պատմել է նոր բալիստիկ հրթիռի փորձարկման մասին
Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները, հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հանդես է եկել Դաշնային ժողովին հղված ուղերձով: Ե
լույթի ընթացքում էկրաններին ցուցադրվել է այդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը:
«Այս հրթիռային համալիրը փոխարինելու կգա «Վոեվոդա» համալիրին, որը ստեղծվել է տակավին Խորհրդային Միությունում»,- հայտարարել է Պուտինը:
Նրա խոսքով՝ «Սարմատի» հնարավորություններն ավելի մեծ կլինեն, քան «Վոեվոդայինը»:
«Սարմատը» զինված կլինի լայն սպեկտրի մեծ հզորության, այդ թվում՝ գերձայնային միջուկային ռազմամթերքով և հակահրթիռային պաշտպանության հաղթահարման ամենաարդիական համակարգերով»,- ասել է ՌԴ-ի նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ «Սարմատը» կարող է թիրախներին գրոհել ինչպես Հյուսիսային, այնպես էլ` Հարավային բևեռի միջով:
««Սարմատը» շատ ահեղ զենք է: Նկատի առնելով դրա բնութագրերը, հակահրթիռային պաշտպանության ոչ մի կարգի, նույնիսկ հեռանկարային համակարգեր, խոչընդոտ չեն դրա համար»,- ասել է ՌԴ-ի նախագահը: