01/03/2018 14:11
Վրաստանի վարչապետը գալիս է Երևան, այցը հետաձգվել էր 2017-ին
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կայցելի Հայաստան:
Մարտի 2-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հիշեցնենք, որ Գ.Կվիրիկաշվիլին Հայաստան պետք է այցելեր 2017-ի դեկտեմբերի 1-ին: Սակայն նոյեմբերի 30-ին վրացական կողմի խնդրանքով նրա այցը Հայաստան հետաձգվել էր: Նշվում էր, որ այցը կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: